Մեր մասին | MOBBIS
Loading...

Մեր մասին

Մեր պատմությունը

Մոբբիսը հիմնադրվել է 2006 թվականին գործընկերների բիզնես կարիքները հասկանալու և ըստ այդմ՝ նրանց անհատական մոտեցում ցուցաբերելու փիլիսոփայությամբ։
Ընկերության հիմնադիրները գործի դրեցին իրենց փորձառությունը մոբայլ տեխնոլոգիաների ոլորտում նորարարական ծառայություններ առաջարկելու ուղղությամբ։

Այսօր Մոբբիսը դինամիկ կերպով զարգացող ինովացիոն ընկերություն է և թվային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը շուկայում, որն առաջ է շարժվում՝ մշտապես սահմանելով նոր նշաձողեր և հաղթահարելով նոր մարտահրավերներ:

ՄԵՆՔ

Մենք էնտուզիաստների թիմ ենք, ովքեր ընկերության տարբեր բաժիններից համախմբվում են, միավորում իրենց մասնագիտական գիտելիքները, եռանդն ու փորձը գործընկերոջ բիզնես նպատակներին հասնելու հարցում՝ գտնելով լավագույն լուծումները։

Մոբբիս թիմի հետ համագործակցության միջոցով դուք կկարողանաք արդյունավետորեն կառավարել տեղեկատվական հոսքերը, իրականացնել մարքեթինգային արշավներ, ավելացնել վաճառքը և օպտիմալացնել գովազդային ծախսերը:


Ընկերությունը կարևորում է գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությունը, մատուցում է ծառայությունների ամբողջ շարք` թվային տեխնոլոգիաների վրա հիմնված ցանկացած բարդության նախագիծ կյանքի կոչելու համար:
Մեր լուծումները թույլ են տալիս ստեղծել անհատական կապ ներկայիս և պոտենցիալ հաճախորդների հետ, արդյունավետորեն կառավարել հաղորդագրությունների հասցեագրումը և նպաստել ուղիղ վաճառքներին:

  • Մեր առաքելությունը

    Առաջարկելով նորարարական լուծումներ թվային մարքեթինգի ոլորտում՝ մենք օգնում ենք մեր գործընկերներին կապ հաստատել սպառողների հետ, բարձրացնել սպառողների լոյալությունը, մեծացնել ապրանքանիշի իրազեկվածությունը, օգտագործել վերլուծական գործիքներ` մրցակցային առավելություններ ձեռք բերելու համար:

  • Մեր տեսլականը

    Նորարարությունները մեր տարերքն են, որոնք մեզ մղում են որոնելու ու գտնելու ամենաօպտիմալ լուծումները բիզնեսի առաջխաղացման համար։

  • Մեր արժեքները

    Արժեքները, որոնցով Մոբբիսն առաջնորդվում է, մեր գոյության գրավականն են։ Հենվելով այդ արժեքների վրա՝ մշտապես սահմանում ենք նոր նշաձողեր և գերազանցում դրանք։

    Հաճախորդակենտրոն մոտեցում
    Մենք հիմնվում ենք գործընկերոջ բիզնես կարիքների բացահայտման, նրա բիզնես նպատակների վրա։ Ցուցաբերում ենք արդյունքների վրա հիմնված մոտեցում և այդ արդյունքների ու դրանց հասնելու ուղիների շարունակական կատարելագործում։ Գործընկերային հարաբերություններում համադրում ենք արագությունը, որակը, արդյունավետությունը, բարձրորակ սպասարկումը, վստահությունը։

    ՄԵՆՔ-ի մոտեցում
    Մոբբիսն ամուր, ջերմ ու անկոտրում ընտանիք է, իսկ թիմային ոգին Մոբբիսի հենասյունն է։

    Աճ
    Մենք հավակնում ենք առավելագույն արդյունքի հասնել՝ ներդնելով բոլոր ջանքերն ու պրոֆեսիոնալիզմը մեր ամենօրյա աշխատանքում: Մենք մշտապես շարժվում ենք առաջ՝ ձեռքը նորամուծությունների զարկերակին պահած։

Ի՞նչն է մեզ դարձնում հզոր

Գործընկերների բավարարվածություն

Մեր գաղափարախոսությունը կայանում է հետյալում․ ապահովել որակյալ սպասարկում՝ հավատարիմ մնալով որդեգրած արժեքներին։

Հուսալիություն

Հուսալիությունը վստահության նախապայման է: Մենք միշտ սահմանում ենք SMART նպատակներ, որոնք կոնկրետ են, չափելի, հասանելի, իրատեսական և ունեն հստակ ժամկետներ։ Կշռադատված և ճիշտ գնահատված պայմանավորվածությունը գործընկերային հարաբերություններում ծնում է վստահության երաշխիքներ։

Միասնականություն

Մոբբիսը շնչող օրգանիզմ է, որտեղ վստահությունը, ազնվությունը, նվիրվածությունը և փոխհարգանքը մեզ դարձնում են մեկ հզոր ամբողջություն։ Թիմային ոգին մեր գործունեության առանցքն է։ Մենք ընտրել ենք միասնակությունը, որպեսզի ապահովենք առողջ աշխատանքային միջավայր և հարաբերություններ։ Այդ միասնական ու ամուր օրգանիզմն աշխատում է նվիրումով՝ ի շահ ձեր բիզնեսի զարգացման և նրա նոր հաջողությունների։

Որակի ապահովում

Մեզ համար ամենակարևորն է ԼՍԵԼ հաճախորդին․ նրա խնդրանքների, պահանջների և մտահոգությունների կարևորումը և արձագանքների պարբերաբար ստացումը մեր մոտեցման հենակետերից են։ Մոբբիսը առավելագույն կարևորություն է տալիս իր տրամադրած ծառայությունների որակին։ Բոլոր ջանքերն ուղղված են մատուցելու լավագույնը։

Մեր ծառայությունները

  • Նախագծեր և ծառայություններ՝ կարճ SMS համարների հիման վրա
  • Գովազդային ծառայություններ՝ հիմնված SMS տեխնոլոգիաների վրա
  • Ավտոմատացված գործարքային SMS ծառայություններ
  • Viber հաղորդագրություններ
  • SMM (սոցիալական մեդիա մարքեթինգ) ծառայություններ
  • Ինտեգրացիոն նախագծեր՝ վեբ տեխնոլոգիաների հիման վրա
  • IVR նախագծեր
  • Ձայնային ծառայություններ
  • Զանգերի կենտրոն
  • Վեբ կայքերի պատրաստում