Ծառայություններ | MOBBIS
Loading...

Ծառայություններ

Մոբայլ Մարքեթինգ

Դժվար կգտնվի գոնե մեկը, ով անընդհատ չի օգտվում շարժական սարքերից (սմարթֆոններից)․ մոբայլ մարքեթինգը թիրախավորում է շարժական սարքերի օգտատերերին։ Սա նպատակային է դարձնում ընկերությունների կողմից հաճախորդների անձնական տվյալների հավաքագրումը նրանց իսկ թույլտվությամբ հետագայում ծանուցումներ, տեղեկատվություն փոխանցելու նպատակով։

Հաճախորդները ակնթարթորեն են արձագանքում մոբայլ հաղորդագրություններին։ Միջինում դա տևում է մինչև 90 վայրկյան։ Եվ այս հանգամանքը մոբայլ հաղորդագրությունների ուղարկումը դարձնում է հիմնական մարքեթինգային գործիք, որը ժամանակային առումով զգայուն է, ծավալների և արձագանքի առումով՝ լայն և արագ․ սրանով է պայմանավորված հատուկ առաջարկների, զեղչերի, ակցիաների, պատվերների կամ պարզապես տեղեկատվություն փոխանցելու համար այս միջոցի գործարկման դինամիկ աճը։

Մարդիկ միջին հաշվով ստուգում են բջջային հեռախոսները օրական 85 անգամ, ինչը նշանակում է, որ կունենաք այդքան հնարավորություն տպավորություն գործելու համար։

SMS հաղորդագրություններ

SMS հաղորդագրությունները հնարավորություն են տալիս անհատականացնել ձեր ասելիքը` ակնթարթային տեղեկատվություն տրամադրելով ներկայիս և պոտենցիալ հաճախորդներին: Հաշված րոպեների ընթացքում բաժանորդներն ստանում են տեղեկատվություն, օրինակ, խանութի զեղչերի, բանկային հաշիվների մուտքերի և ելքերի և այլնի վերաբերյալ։
Մոբբիսն առաջարկում է SMS հաղորդագրությունների երկու տարբերակ՝ տրանզակցիոն (գործարքային) և գովազդային (մարքեթինգային)։
Գովազդային հաղորդագրություններն ուղարկվում են զանգվածային լսարանին հատուկ առաջարկների, զեղչերի կամ ակցիաների վերաբերյալ ինֆորմացիա փոխանցելու նպատակով։
Գործարքային SMS հաղորդագրություններ հաճախորդներին ուղարկվում են մեկանգամյա գաղտնաբառերի տրամադրման, ծանուցումների, ամրագրումների, պատվերների մասին հիշեցումների և այսօրինակ տեղեկատվության հաղորդման նպատակով։ Նրանք ունեն 24x7x365 հասանելիություն և չեն կրում ժամային սահմանափակումներ։

Viber հաղորդագրություններ

Մոբբիսը մատուցում է Վայբերի պաշտոնական կապուղով Վայբեր հավելվածի օգտատերերին մարքեթինգային և տրանզակցիոն հաղորդագրությունների ուղարկման ծառայություն։
Ձեր ընկերության/ապրանքանիշի անունից տեքստ+նկար+ակտիվ հղում ձևաչափով ուղարկվող մարքեթինգային Viber հաղորդագրություններն ստեղծում են նոր բիզնես հնարավորություններ։ Այսպիսով, գովազդային Viber հաղորդագրությունը պարունակում է մարքեթոլոգների սիրելի CTA (գործողության մղման) կոճակը։
Գործարքային Viber հաղորդագրությունը պարունակում է միայն տեքստ՝ բաղկացած մինչև 1000 նիշից։ Այն զգալիորեն բարելավում է հաճախորդների սպասարկման որակը։

ProMobile նախագիծ

ProMobile-ը վաճառքների և բրենդի ճանաչելիության խթանմանն ուղղված նախագիծ է, որի հիմքը նորարարական տեխնոլոգիաներն են։ Հիմք ընդունելով իրականացվող ակցիաների մոնիթորինգը՝ կարող ենք փաստել, որ այն կարճ ժամանակահատվածում նպաստում է վաճառքների աճին առնվազն 20-25%-ով, մեծացնում ապրանքանիշի ճանաչելիությունը, ապահովում սպառող-ապրանքանիշ ինտերակտիվ կապի ստեղծումը կամ ամրապնդումը։

Premium փաթեթ

Մոբբիսի Premium SMS ծառայությունը հնարավորություն է ընձեռում օգտագործելու քառանիշ համարներ ինտերակտիվ հաղորդագրությունների ուղարկման նպատակով:
Հաղորդագրությունների այս տարբերակը լայնորեն գործածվում է SMS ակցիաների, վիկտորինաների, խաղերի, մրցույթների, քվեարկությունների մասնակցության և այլ նպատակներով։
Մոբբիսի միջոցով կարող եք թե՛ պատվիրել նոր քառանիշ համարի միացման ծառայություն, թե՛ օգտվել վարձակալման առավել մատչելի հնարավորությունից։
Պատվիրատուին տրամադրվում է նաև SMS հաղորդագրությունների կապուղի և վեբ-ինտերֆեյս՝ մոնիթորինգ իրականացնելու համար։

MobiVoice ծառայություն

MobiVoice ծառայությունը հնարավորություն է տալիս ուղարկելու անսահմանափակ թվով ձայնային հաղորդագրություններ բջջային և ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին: Ձայնային հաղորդագրության միջոցով կարելի է միաժամանակ, կարճ ժամանակահատվածում մեծ թվով մարդկանց նախապես ձայնագրված տեքստի միջոցով ուղարկել անհատական ծանուցումներ, գովազդային առաջարկներ կամ ցանկացած տեղեկատվություն։

Թվային մարքեթինգ

Տեխնոլոգիական զարգացման արդի պայմաններում անհնարին է պատկերացնել բիզնեսի առաջխաղացումը, շուկայում ապրանքանիշի դիրքավորումը և վաճառքների խթանումն առանց թվային մարքեթինգի գործիքների կիրառման։ Թվային մարքեթինգը համացանցի, բջջային սարքավորումերի, սոցիալական մեդիայի, որոնողական համակարգերի և այլ ուղիների կիրառմամբ, միտված է սպառողների ներգրավվածության, հետադարձ կապի ապահովմանը, նրանց հետ ինտերակտիվ հարաբերությունների ստեղծմանը։

Մարքեթինգի այս ուղղության առավելություններն են մատչելիությունը, ներգրավվածության բարձր մակարդակը, թիրախայնությունը, հետադարձ կապի ապահովումը, հեշտ և հստակ չափելիությունը։

Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM)

Եթե նպատակ ունեք ձեր պրոդուկտի կամ ծառայության մասին տեղեկացնել մեծ լսարանի՝ հստակ թիրախավորելով նրանց, ապա ճիշտ պահն է ապահովելու ձեր ներկայությունը սոցիալական հարթակներում։ Մոբբիսը պատրաստ է ստեղծելու, կառավարելու և զարգացնելու ձեր բիզնես էջերը սոցիալական մեդիայում։ Գրագետ և հետաքրքիր ներկայացվածությունը, գովազդային արշավների իրականացումը կմեծացնեն ձեր ապրանքանիշի ճանաչելիությունը, կնպաստեն վաճառքների աճին։

Email մարքեթինգ

Email մարքեթինգը հաճախորդների և պոտենցիալ հաճախորդների հետ հարաբերություններ զարգացնելու լավագույն եղանակներից մեկն է։ Այն մեծացնում է լսարանի լոյալությունը, ներգրավում հաճախորդներ, ընդլայնում ներգրավվածությունը և այս ամենի արդյունքում՝ ապահովում եկամուտների աճ։ Մարքեթինգային այս ուղղությունը շարունակում է մնալ ակտուալ և արդյունավետ աշխատող գործիք։

Զանգերի կենտրոն

Զանգերի կենտրոնը հատուկ մասնագիտացված բաժին է, որը սպասարկում է ընթացիկ և պոտենցիալ հաճախորդների մուտքային և ելքային զանգերը:
Այս ծառայությունը հնարավորություն է տալիս ունենալու փորձառու օպերատորներ, որոնք պատշաճ կերպով կպատասխանեն հաճախորդների զանգերին, զանգ պատվիրելու, զանգի ձայնագրման հնարավորություն, IVR համակարգ։ Տրամադրվում է զանգերի վերաբերյալ մանրամասն հաշվետվություն։
Զանգերի կենտրոն ծառայությունը մատուցվում է գովազդային արշավների աջակցության, գաղտնի գնորդ, սառը զանգ, պատվերների ընդունման ծառայությունների, հեռախոսային խորհրդատվության, շուկայի հետազոտության ժամանակ և այլ նպատակներով:

Ինտեգրացիոն ծառայություններ

Մոբբիսի ծրագրավորողների թիմը բաց է ցանկացած բարդության ինտեգրացիոն լուծումներ գտնելու համար։
Մոբբիսը նախագծել է հատուկ ծրագրային լուծում, որի միջոցով իրականացվում է բջջային հեռախոսահամարների հաշվի ավտոմատ վերալիցքավորում։ Ապահովելով ինտեգրացիոն և տեխնիկական ողջ գործընթացը՝ տվյալ ծառայությունը մինչ օրս արդի է լոկալ շուկայում։ Այս ծառայությունն ակտիվորեն կիրառվում է տարբեր նախագծերի շրջանակներում հաճախորդների խրախուսման համար։